ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Տարանցիկ ճանապարհների խնդրի թողնելը հետոյին ձեռնտու է Հայաստանին, ՌԴ-ին և Իրանին

Տարանցիկ ճանապարհների խնդրի թողնելը հետոյին ձեռնտու է Հայաստանին, ՌԴ-ին և Իրանին
09.08.2024 | 19:09

Ակնհայտ է, որ Զանգեզուրի միջանցքի գլխավոր շահառուները Թուրքիան, Ադրբեջանն ու Հավաքական Արևմուտքն են։

Ինչու՞։

Որպեսզի իրագործեն Արևելք-Արևմուտք «միջին միջանցք» ծրագիրը՝ կապելով Կենտրոնական Ասիայի երկրները Ադրբեջանով ու Հայաստանով Թուրքիայի, իսկ այնուհետև Արևմուտքի հետ։

Եվ այդ ամենն իրականացնեն՝ շրջանցելով ՌԴ-ն, Չինաստանն ու Իրանը։

Այս ծրագրի մասին հստակ ասել է ԱՄՆ-ը` Ռոբերտ Օ՚ Բրայենի շուրթերով։

Հետևաբար, Ադրբեջանն ու Հայաստանը կապող տարանցիկ ճանապարհների բացման սառեցումը ձեռնտու է Իրանին, ՌԴ-ին ու Հայաստանին, իսկ ձեռնտու չէ Թուրքիային և Արևմուտքին։

Հարավային Կովկասի համար պայքարը կթեժանա աշնանը, սկզբում Վրաստանում, իսկ այնուհետև Հայաստանում։

Հայաստանի տնտեսական և անվտանգային շահը պահանջում է դաշինքի խորացումը Մոսկվայի և ստրատեգիական կապերի զարգացումը Մոսկվա-Թեհրան-Պեկին գծի հետ։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Դիտվել է՝ 2322

Մեկնաբանություններ